Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչնչի առջև կանգ չեն առնում՝ ազատությունից զրկում են կուսակցության առաջնորդի կնոջը, հետապնդում որդուն, ծեծում փաստաբանների: Այս ամենը՝ «ժողովրդավարական բաստիոնում»». ԱԺԲ

Հունիս 15,2023 16:09

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՌԿԱ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է վերջին շրջանում լայն տարածում գտած իրավապահ և ոստիկանական մարմինների կողմից հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների կիրառման բոլոր դրսևորումները։

Ոստիկանների, պարեկների, այլ իրավապահ ծառայողների կողմից անձանց իրավունքների ու ազատությունների կոպտագույն խախտումների մասին հրապարակումներն այլևս դարձել են սովորական և միաժամանակ անպատժելի երևույթ։

Հատկանշական է, որ քննչական մարմիններն ու ոստիկանությունը ոչնչի առջև կանգ չեն առնում՝ ազատությունից զրկում են կուսակցության առաջնորդի կնոջը, հետապնդում որդուն, ծեծի ենթարկում փաստաբանների, հրապարակայնորեն՝ տեսախցիկի առաջ ծեծի ենթարկում քաղաքացու, այսինքն այս իշխանություններն այլևս բռնությունների կիրառման մեթոդների ու ձևերի համար որևէ ձևական տարբերակում չեն դնում։

Այս ամենը կատարվում է «ժողովրդավարական բաստիոն» հռչակած, իրականում՝ իշխանությունն ուզուրպացրած անձի կողմից ու նրան ծառայող ոստիկանական բաստիոնում։

Կոչ ենք անում ՀՀ-ում հավատարմագրված, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանատներին՝ հետամուտ լինել Հայաստանի իրավապահ համակարգում իրենց ֆինանսական աջակցությամբ իրականացվող «բարեփոխումների» ընթացքին, ուշադրություն դարձնել կատարվող բռնություններին և այն ամենաթողությանը, որը Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ տիրում է համակարգում: Նմանատիպ գործելաոճը բնորոշ չէ ժողովրդավարության, իրավական և մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու ուղին որդեգրած երկրին:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930