Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղավոր գտնելու համար պետք է ստեղծենք հատուկ ատյան, որը կքննի պատերազմի բոլոր հանգամանքները»․ Գեղամ Նազարյան

Հունիս 15,2023 16:05

«Փոխանակ մենք գտնենք այս վիճակից դուրս գալու ելքը, սկսում ենք միմյանց մեղադրել, թե ով է մեղավոր, որ մենք հայտնվեցինք այս վիճակում»,- ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ  ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Շատերն են մեղավոր՝ շատ լուրջ կոնկրետ մասնակցությամբ, բայց մեղավոր գտնելու տեղը չէ սա։ Մեղավոր փնտրելու համար պետք է ստեղծենք հատուկ ատյան, որը կքննի պատերազմի, մինչպատերազմյան բոլոր հանգամանքները։ Եվ այս սուղ ռեսուրսներով քննիչ հանձնաժողովը չի կարող այդ ահռելի ծավալի աշխատանքն անել։ Մեր ամենակարեւոր անելիքը՝ ճիշտ մեսիջ տալ հանրությանը, որ այս երկիրը այն երկիրն է, որը պետք է մնա որպես անկախ պետություն եւ շարունակելու է մնալ որպես անկախ պետություն։ Մեր բոլորի խնդիրն այն է, որ մենք հասկանանք՝ ոնց անենք, որ մեր քույրերին ու եղբայրներին Արցախում այս պահին իրական թեւ ու թիկունք կանգնենք։ Իրենք մեզանից շատ ակնկալիք ունեն, իրոք մեզ հավատում են, որեւէ մեկը չի վերացրել այն փաստը, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անկախության երաշխավորը։ Մենք պետք է հասկանանք, թե ի՞նչ կարող ենք անել Արցախի համար։ Ես չեմ ուզում, որ լինի այնպես, ինչպես այսօր քննարկում ենք 1918-20 թվականների հարցը, ասում ենք՝ այս հնարավորությունը կար, ո՞նց չօգտվեցինք, հետո մեր սերունդներին նոր զրույցի թեմաներ առաջարկենք։ Իսկ մենք դեռ կարող ենք անել, եթե այս մթնոլորտը վերացնենք։ Իրոք, անդուր մթնոլորտ է այս ատելության մթնոլորտը, ի՞նչ կարիք կար այսօր Արմեն Աշոտյանին ձերբակալելու, դա երկրին ի՞նչ է տալու, բացի վնասից»,- ասաց նա։

Ըստ Գեղամ Նազարյանի․ «Իշխանություն անցնելու է, այս երկիրը մնալու է։ Եկեք այնպես արեք, որ պատմության դասագրքերում մեր մասին գոնե մի երկու լավ տող գրվի Եվ մի նեղվեք, որ ընդդիմությունը սուր է խոսում»։

Արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Պարոն Նազարյան, մենք չենք նեղվում, երբ ընդդիմությունը սուր է խոսում, մենք նեղվում ենք, երբ ընդդիմության որոշ պատգամավորներ տեռորի կոչ են անում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ The LOFT–ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930