Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարիայում այրել են Էրդողանի տեսքով խամաճիկը և թուրքական դրոշը

Հունիս 15,2023 15:57

Ermenihaber. Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Յունիոն (UBS-Union Bank of Switzerland) բանկի դիմաց այրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տեսքով պատրաստված խամաճիկը և թուրքական պետական դրոշը։ Հազարավոր մարդկանց կողմից կազմակերպված «Ֆեմինիստական գործադուլ» ակցիայի շրջանակներում «Ցյուրիխի հեղափոխական գործադուլի կոլեկտիվի» անդամները «Սպանեք Էրդողանին» գրությամբ պաստառ են պարզել և տեղադրել սոցցանցերում։

Դեպքի առնչությամբ շվեյցարական ոստիկանությունը պարզաբանել է, որ ակցիան անթույլատրելի է և տեղի է ունեցել առանց իրենց իմացության։

Գործին միջամտել են Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում գտնվող Թուրքիայի դեսպանատունը և Ցյուրիխի հյուպատոսությունը։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ և նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև 2017-ի մարտի 25-ին Բեռնում՝ Դաշնային խորհրդարանի շենքի դիմաց «Ոչ» ցույցի շրջանակներում, որը կոչ էր անում Թուրքիայի քաղաքացիներին դեմ քվեարկել Էրդողանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։

Պաստառի վրա պատկերված էր Էրդողանի լուսանկարը՝ ատրճանակը գլխին ուղղած, իսկ նկարի ներքևում գրված էր «Սեփական զենքով սպանի՛ր Էրդողանին»։

Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ և ձերբակալվել էր 4 անձ։ Բեռնի դատախազության խոսնակը հայտնել էր, որ 2022-ի մարտի 9-ին 4 մեղադրյալներն արդարացվել են և նրանց արդարացման վճիռը ներկայացվել է Գերագույն դատարան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930