«Այսքան ամիսներ շարունակ Արմեն Աշոտյանի վրա գործ կարելը, մարդկանց փորփրելը վկայում են, որ սա քաղաքական պատվեր է։ ՀՀ-ում ո՞վ է տալիս քաղաքական պատվեր՝ մեկ մարդ»,- լրագրողների հարցին՝ սա ուղի՞ղ հրաման է, ՀՀ քննչական կոմիտեի բակում այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալման մասին։
Ըստ պատգամավորի՝ այս իշխանության ձեռագիրը չի փոխվել ու չի փոխվելու․ «Այդ ձեռագիրը նույնն է՝ ակնհայտ շոուներ և դավաճանական գործողություններ ՀՀ ազգային, պետական շահերի հաշվին։ Այստեղ եմ, որովհետև պարոն Արմեն Աշոտյանը ուժեղ տղամարդ է, բացառիկ ազգային, պետական գործիչ, և իր ներկայությունը, բնականաբար, խանգարում է այս իշխանություններին»։
Աղվան Վարդանյանը վստահեցրեց՝ Արմեն Աշոտյանին կարված գործով հարյուրավոր մարդկանց են քրքրել, բայց որևէ լուրջ բան անհնար է, որ գտնեն․ «Թող հանգիստ լինեն՝ ուժեղ մարդիկ չեն լռելու, և սա վերջ ունենալու է։ Աշոտյանն ուժեղ տղամարդ է։ Նպատակը մեկն է՝ Արմեն Աշոտյանի նման ուժեղ տղամարդուն, ակտիվ քաղաքական գործչին մեկուսացնելն է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ