Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Այս պահին ընթանում է քննչական գործողություն պարոն Աշոտյանի հետ կապված»․ Հայկ Մամիջանյան

Հունիս 15,2023 14:40

«Այս պահին ընթանում է քննչական գործողություն պարոն Աշոտյանի հետ կապված, ուստի ոչ նրա, ոչ էլ քննիչի հետ խոսել չկարողացա։ Քննչական գործողությունների ավարտից հետո կհանդիպեմ փաստաբանին, պարոն Աշոտյանին, քննիչին, մանրամասներ կունենանք»,-ՀՀ Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրել էր, որ ձերբակալել են Արմեն Աշոտյանին։ Այս պահին նա գտնվում է Քննչական կոմիտեում։

Քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որով պարզաբանեց, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Հայկ Մամիջանյանն ի պատասխան վստահեցրեց․ «Արմեն Աշոտյանը չի լքել ՀՀ-ն, փորձեր էլ չի իրականացրել։ Ամեն ինչ հրապարակային է։ Ավելին, իշխանությունները բազմիցս խոչընդոտել են նրա քաղաքական գործունեությանը և ԼՂ հակամարտության հետ կապված կարևորագույն հանդիպումների մասնակցությանը, քանի որ դա իրենց չի հետաքրքրում։ Իրենց հետաքրքրում է ընդդիմության նկատմամբ ճնշումներ իրականացնելը։ Եթե իրենք համարում են, որ հնարավոր է Արմեն Աշոտյանին նման տարբերակներով ճնշել, հիմար են և մնացածին չափում են իրենց արշինով։ Աշոտյանին հնարավոր չէ լռեցնել»։

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ իշխանությունները գաղտնի գործարքների են գնում, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Գործարքներն արդեն ակնհայտ են։ Հայկական՝ այսպես կոչված իշխանությունները պաշտպանում են Ադրբեջանի և Թուրքիայի շահը։ Որևէ գաղտնի բան չկա։ Իսկ թե ինչու հենց այսօր․ այս պահին սահմանին լարված է, կրակում են ՀՀ սահմաններին։ Չի բացառվում՝ դրանից ուշադրություն շեղելու համար է։ Մարդիկ, որոնք ունակ էին 2020-ի հոկտեմբերին Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ այդ օրով քրեական գործ հարուցել, պատրաստ են ամեն ինչի։ Սա հերթական փորձն է ուշադրություն շեղել ընթացիկ իրավիճակից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930