Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զախարովան պնդում է, թե ԱՄՆ-ը խարխլում է միջնորդի իր հեղինակությունը

Հունիս 15,2023 14:20

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է  ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության տարածած այն տեղեկությունը, թե ԱՄՆ-ը սպառնում է Արցախին բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ՝ հակառակ դեպքում կիրականացնեն հակաահաբեկչական գործողություն:

Զախարովան ասել է, որ տեսել է այդ հրապարակումները, և եթե Վաշինգտոնի կողմից ճնշումների դեպքերը հաստատվեն, ապա ԱՄՆ-ը հերթական անգամ կխարխլի միջնորդի իր հեղինակությունը:

«Միջնորդը նա է, որը փորձում է ներդաշնակություն բերել կարգավորմանը, փորձում է հաշտեցնել կողմերին՝ գտնելու շփման եզրեր: Ես առաջին անգամ եմ նորագույն պատմության մեջ տեսնում, որ երկիրը, որ հավակնում է միջնորդի դերին, իր միջնորդական դերն իրականացնելիս կարգավորման մասնակցին սպառնում է ուժի կիրառմամբ: Ուժով, սպառնալիքով և շանտաժով ստիպում են նստել  բանակցությունների սեղանի շուրջ և մասնակցել ինչ-որ ֆորումների, որոնք իրենք՝ միջնորդները, գծել են իրենց ուղեղներում»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ այժմ խոսքը պետք է փոխանցել ամերիկացիներին, որպեսզի նրանք կամ հերքեն դա, կամ բացատրեն՝ ինչ նկատի ունեին:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930