Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա քաղաքական, անձնական վրեժխնդրություն է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից»․ Էդուարդ Շարմազանովը՝ Արմեն Աշոտյանի ձերբակալման մասին

Հունիս 15,2023 14:16

«Սա զուտ քաղաքական հաշվեհարդար է, քաղաքական գործունեության հետ կապված խնդիր։ Սա քաղաքական, անձնական վրեժխնդրություն է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Արմեն Աշոտյանը փաստերով պայթեցնում է խաղաղության օրակարգի փուչիկը»,-ՀՀ Քննչական կոմիտեի առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի ձերբակալմանը։ 

Ըստ նրա՝ Արմեն Աշոտյանի ու նրա նման գործիչների գործունեության արդյունքում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 94 տոկոսից իջել 14 տոկոսի․ «Արմենն ընդդիմադիր ազգային դաշտում ամենաարդյունավետ գործող գործիչներից է, եթե ոչ ամենարդյունավետ գործողը։ Հետևաբար պետք է ցեխոտեն նրան, հազար պիտակ կպցնեն, հիմա էլ կարող է Քենեդու սպանությունը կպցնեն և փորձեն հանրության ուշադրությունը շեղել»։

Էդուարդ Շարմազանովի վստահեցմամբ՝ Արմեն Աշոտյանի ձերբակալման որոշումը խոսում է մի բանի մասին՝ Նիկոլ Փաշինյանի վախերը, ռեժիմը խուճապի մեջ է․ «Երկրորդը՝ անձնական հաշվեհարդարն է ։ Փոքր մարդկանց որոշումներ են․․․Քոչարյանին բռնեցին, հետո մարտի 1-ի շոուն պրծավ, Սերժ Սարգսյանի վրա դիզելի գործը կարեցին, մեզ ժամանակին բռնեցին, 225-րդ հոդվածը վրաներս կպցրին, տարիուկես տարան, կարճեցին, հիմա էլ Արմենի վրա գործ պիտի կարեն»։

Լրագրողները հիշեցրին՝ ըստ ՔԿ-ի հայտարարության ՝ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ԵՊԲՀ-ում չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց․ «Էդ որտե՞ղ է խախտել, նա ի՞նչ է՝ պետական հանցագո՞րծ է։ Գնացեք նարկոբարոնների հետևից, թուրքերի հետ քիրվայություն անելու հետևից, 150 քառակուսի կիլոմետրը Թուրքիային տալու հետևից։ Երասխի վրա կրակում են, դա հեչ, Արմեն Աշոտյանը՝ մե՞ջ։ Արմենը տնից գործի է եկել, գործից՝ տուն»։

Հարցին՝ Արմեն Աշոտյանին կալանքի կտանե՞ն, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «Նպատակը Արմենին և նրա ընկերներին լռեցնելն է։ Ես էլ իրենց ասում եմ՝ Նիկոլ, ոչ քեզնից, ոչ քո ռեժիմից, ոչ քեզ ծառայող կառույցներից վախեցող չկա։ Ես կբռնվեմ, մյուսը կբռնվի, հայ ժողովրդի արգանդը չոր չէ, մեկ է՝ դու հեռանալու ես, ու 2023-ի գարունը քո վերջին գարունն է լինելու՝ որպես վարչապետ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930