Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քննադատեք նաեւ վարչապետին, թե նա ճի՞շտ է, երբ ասում է՝ որոշներին ականջից բռնած բերել ու պատգամավոր է սարքել»․ Արմենուհի Կյուրեղյան

Հունիս 15,2023 13:51

ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն անդրադարձավ ՔՊ խմբակցության պատգամավորների ելույթներին՝ ուղղված ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանին։ Կյուրեղյանը նշեց, որ երբ Նիկոլ Փաշինյանն է վարչապետին ոչ հարիր պահվածք դրսեւորում, ՔՊ-ականները ձայն չեն հանում։

«Այսօր խորհրդարան ներկայացած անձը, որն ի պաշտոնե եկել է այստեղ՝ որպես ձեր կողմից նշանակված վարչապետ, ինչքան էլ դա իրեն դուր չգա, եկել է ձեր առաջ հաշվետու լինելու, իր վարած քաղաքականության արդյունքում երկիրն այս վիճակին հասցնելու համար պատասխան տալու։ Այս անձը՝ որպես վարչապետ, մեկ անգամ, չէ, որ նույն ընտրողներին եւ հենց ձեր ներկայությամբ վարչապետին ոչ հարիր վիճակում հայհոյել է, վիրավորել ժողովրդի մի այլ հատվածի։ Դուք այդ ամենը ոչ միայն լուռ ընդունել եք, այլ չգիտեմ ինչից վախեցած կամ հիացած՝ նրան դիմում եք՝ «մեծարգո վարչապետ»-ով։ Եթե քննադատում եք, ապա քննադատեք նաեւ առաջին հերթին վարչապետին ոչ հարիր նրա վարքագիծը։ Թե՞ նա ճիշտ է, երբ ասում է՝ որոշներին ականջից բռնած բերել ու պատգամավոր է սարքել։ Միգուցե ինչ-որ բան էլ ինքը գիտի, երբ ասում է։ Եթե քննադատում եք, ապա քննադատեք նաեւ ԱԺ նախագահին, որ թքում է քաղաքացու վրա ու հայտարարում՝ եթե պետք լինի, էլի է թքելու»,- ասաց Կյուրեղյանը։

Անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի ելույթին՝ Արմենուհի Կյուրեղյանն ասաց․ «Վիգեն Խաչատրյանն ասում է, թե 2018 թվական Հայաստանում եղել է այլասերված երեւույթ, թե Հայաստանում վերանում է մեկի շնորհը։ Իհարկե, հաշվի առնելով նրա՝ մի կուսակցությունից մի ուրիշ կուսակցություն անդամագրվելու բազմակի փորձը, հաշվի առնելով, որ նա ավելի շատ բան է տեսել, կասեմ, որ, այո, պարոն Խաչատրյան, դուք ճիշտ եք։ Հայաստանում վերանում է որեւէ մեկի շնորհը, որովհետեւ հաստավում է կոնկրետ մեկի բռնապետական ռեժիմը։ Ո՞վ է, ձեր խոսքերով ասած, աթոռի մեռածը, միգուցե նա՞, ով 500 մետր տեղափոխվելու համար քաղաքի փողոցներ է փակում, հարյուրավոր ոստիկաններով շրջափակված շրջում»։

Ըստ պատգամավորի՝ ժողովուրդն ամեն ինչ տեսնում է, լսում ու համեմատում է։ Կյուրեղյանը հիշեցրեց «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հարցումը՝ ըստ որի՝ 2018 թվականի հարցվածների 91 տոկոսը նշել էր, որ մասնակցել է 2018 թվականի հեղափոխությանը, իսկ 2023 թվականի մայիսի 27-31-ին անցկացված հարցումներում արդեն միայն 37․4 տոկոսն է ասել, որ ինքը մասնակցել է։ Եվ նրանց կեսից ավելին, ըստ պատգամավորի, խոստովանում են, որ զղջում են իրենց արածի համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930