Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «ռազմական սադրանքի» մեջ

Հունիս 15,2023 13:25

Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղի ունեցած միջադեպի համար Հայաստանին մեղադրել է «ռազմական սադրանքի» մեջ:

«Բացի այն, որ այդ ռազմական սադրանքը ագրեսիա է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, դա միտված է նրան, որպեսզի խոչընդոտվի ադրբեջանական կողմում սահմանային անցակետի բարեհաջող աշխատանքը, հայ բնակիչների անվտանգ, ազատ և անխոչընդոտ տեղաշարժը, ինչպես նաև տեղաշարժը Լաչինի ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ այդ «ռազմական սադրանքը» Հայաստանի կողմից, որը «չի կարողանում հաշտվել անցակետով հայ բնակիչների անխոչընդոտ տեղաշարժի հետ», վառ օրինակ է այն բանի, որ «Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ հարաբերություններ ձևավորելու հարցում և խաղաղության գործընթացում»:

«Հայաստանի կողմից նման ռազմական սադրանքները վճռականորեն կկանխվեն, իսկ Հայաստանի փորձերը՝ խոչընդոտելու Ադրբեջանում ապրող հայերի՝ մեր հանրության մեջ վերաինտեգրմանը, անհաջողություն կկրեն»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ «վճռականորեն դատապարտելու հայկական կողմի այդ սադրանքը և հետ պահելու Հայաստանին այնպիսի թշնամական գործողություններից, որոնք սպառնում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930