Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ջղայնացեք, դուրս եկեք, պարոն Օհանյան», «սուտասան»․ բանավեճ Ազգային ժողովում

Հունիս 15,2023 13:16

ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ ՔՊ խմբակցության պատգամավորների եւ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջեւ։

«Պարոն Օհանյան, մինչեւ ապրիլյան պատերազմը Հայաստանի զինված ուժերում 1920-30-ականների արտադրության հրանոթներ էին, 1960-1980-ականների «Զիլ»-երով էին տեղափոխում մեր տղերքին»,- իր ելույթում ասաց Վահագն Ալեքսանյանը։

Սեյրան Օհանյանը տեղից արձագանքեց. «Դու էլ՝ առանց մայկա–տռուսիկ»։

Նրան պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ջղայնացեք, դուրս եկեք, պարոն Օհանյան, մի բան արեք, բայց մի շարունակեք։ Դուք նոր վիրավորական արտահայտություն արեցիք, հիշեք, ո՞վ է ձերոնցից առանց մայկա-տռուսիկ եկել իշխանություն դարձել ու ինչի տեր է դարձել։ Կարող եմ ցուցակը ներկայացնել՝ ծակ կոշիկներով։ Իսկ հիմա լքեք դահլիճը։ Ինձ թվում է՝ դուք չեք գիտակցում որտեղ եք գտնվում եւ ով եք դուք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

«Բանակում ոչ մի բան չի եղել, ոչ մեքենա է եղել, ոչ հրետանի է եղել, ոչ ինքնաձիգ է եղել, ոչ մի բան չի եղել։ Եվ երբ իրենք 1960-70-ական թվականների «Զիլ»-երով էին, դուք ու ձեր մերձավոր շրջապատը 2016 կամ 2017 թվականի մեքենաներով էիք շրջում, որովհետեւ ձեր կաշին միշտ շատ ավելի թանկ է եղել, քան զինվորինը»,- շարունակեց Վահագն Ալեքսանյանը։

Սեյրան Օհանյանը Վահագն Ալեքսանյանին «սուտասան» անվանեց։

Պատգամավորներ Սեյրան Օհանյանին ու Վիգեն Խաչատրյանին Ալեն Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930