Հունիսի 13-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ադամ Շտիֆթերի հետ։
Հանդիպմանն ընդգծվեց Հայաստանի և Հունգարիայի միջև քաղաքական երկխոսության և երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության խորացման կարևորությունը։ Անդրադարձ կատարվեց առևտրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։
Հունգարիայում ՀՀ դեսպանություն
Կարդացեք նաև