Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ, ժամանել է Կարդիֆ, որտեղ հունիսի 16-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի շրջանակներում «Կարդիֆ Սիթի» ստադիոնում կհյուրընկալվի Ուելսի ընտրանուն: Հանդիպման գլխավոր մրցավարը բուլղարացի Գեորգի Կաբակովն է:
ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մեր հավաքականը հանգրվանել է «Hilton Cardiff» հյուրանոցում:
Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր մեկնել են Արսեն Բեգլարյանը «Ուրարտու», Ստանիսլավ Բուչնեւը «Փյունիկ», Օգնյեն Չանչարեւիչը «Ալաշկերտ», Անդրե Չալըշըրը «Բրոմապոյկարնա» (Շվեդիա), Վարազդատ Հարոյանը «Աստանա» (Ղազախստան), Գեորգի Հարությունյանը «Կրասնոդար» (Ռուսաստան), Նաիր Թիքնիզյանը «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան), Ստյոպա Մկրտչյանը ԲԿՄԱ, Դավիդ Դավիդյանը «Փյունիկ», Կամո Հովհաննիսյանը «Աստանա» (Ղազախստան), Ժիրայր Մարգարյանը «Ուրարտու», Էրիկ Փիլոյանը «Ուրարտու», Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար» (Ռուսաստան), Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ», Վահան Բիչախչյանը «Պոգոն» (Լեհաստան), Ժիրայր Շաղոյանը ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա), Ուգոչուկվու Իվուն «Ուրարտու», Արտակ Դաշյանը «Փյունիկ», Վբեյմար Անգուլոն «Ալաշկերտ», Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիա» (Մյունխենգլադբախ, Գերմանիա), Տիգրան Բարսեղյանը «Սլովան» (Սլովակիա), Արթուր Սերոբյանը «Արարատ-Արմենիա»:
Ուելսում թիմակիցներին կմիանան Լուկաս Սելարայանը եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ