Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիներն ավերել են Հալիվորի կամուրջը

Հունիս 15,2023 12:55

Հերթական մշակութային վանդալիզմը

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) կայքը հրապարակել է տիեզերական լուսանկարներ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ավերել են Հալիվորի կամուրջը։

Հալիվորի կամ Հալևորի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 2կմ հարավ-արևմուտք` Իշխանագետի վրա: Համաձայն կամրջի հոսքընթաց ճակատին ագուցված քարի վրա փորագրված և ցարդ պահպանված շինարարական 7 տողանի արձանագրության` կառուցվել է 1835թ.:

Այն Իշխանագետի և նրա վտակների վրա կառուցված 6 կամուրջներից մեկն է, որոնցից չորսն անխափան պահպանվում են և գործում:

Հալիվորի կամուրջն ասես Իշխանագետի կանաչ գոտին լինի: Իրականում այդ գոտին Մեծ Թաղերի տարածքը գետի վրայով կապում է Տումի գյուղի տարածության հետ: Միակամար, կիսագլանաձև թաղով ծածկված կամուրջն իրար է կապել ժայռոտ ձորափերը: Այն ունի 20 մետր երկարություն, 3 մետր լայնություն և 9 մետր բարձրություն: Կամարային բացվածքի լայնությունը կազմում է 9 մետր: Շինարարական կիսաեղծ արձանագրությունը գտնվում է հյուսիս-արևմտյան խելի պատին ագուցած արձանագրության մեջ, որտեղ գրված է. «Յիշատակ է /կամուրջըս Յարու/ թիլն որդի Գեվ/ որքի, շինեցի իմ /ծնօղաց, օվ անցնի/ ա /աստուած ողորմի ասի, /ՌՄՁԴ /1835թ./»:

Անհրաժեշտ է նշել, որ այս կամուրջն իր կառուցվածքով և դիրքով տարբերվում է մյուսներից: Տեղանքից ելնելով` նոր կամուրջը կառուցվել է այնպես, որ Մեծ Թաղերի կողմից կամրջի խելը մոտ երկու մետր ցած է հանդիպակաց կողմի խելից: Կառուցված է որձաքարի խոշոր և մանր անտաշ բեկորներից, ամուր կրաշաղախով:

ԱՀ պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930