Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հռետորաբանությունը հիմք դարձավ, որ միջազգային հանրությունը և ՌԴ-ն հանդուրժեն Հակարիի անցակետը. «Հրապարակ»

Հունիս 15,2023 12:16

Մինչ մենք «խաղաղություն» ենք տենչում եւ խաղաղության պայմանագիր կնքելու, ճանապարհներն ապաշրջափակելու մեր պատրաստակամությունը մատուցում միջազգային հանրությանը, մեր հարեւանները կոնկրետ գործ են անում` ամեն անգամ ավելի հնարամիտ մի քայլ, որով մեզ մտցնում են փակուղի:

Նախ, մի խումբ «անմեղ» բնապահպաններ եկան ու նստեցին Լաչինի միջանցքում` հայտարարելով, որ Արցախում շահագործվող հանքերն ապականում են բնությունը եւ վնասում տարածաշրջանի էկոլոգիային: Ապա բնապահպանների հետեւից հայտնվեցին սահմանապահները, եւ սահմանային անցակետ դրվեց: Իսկ մինչ այդ արդեն ՀՀ պաշտոնական ներկայացուցիչը` Նիկոլ Փաշինյանը, այդ քայլերի համար պարարտ հող էր պատրաստել` ադրբեջանական տերմիններ էր հրապարակել, հայտարարել, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է, որ ինքն առաջնորդվում է Ալմաթիի հռչակագրով, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականին գործող իշխանությունն արդեն ճանաչել էր, եւ, առհասարակ, նախկինները ոչ մի շանս չէին թողել, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում: Այս հռետորաբանությունը, զուգակցված «Արցախը պետք է ուղիղ բանակցի» հայտարարությունների հետ, հիմք դարձավ, որ միջազգային հանրությունը եւ Ռուսաստանը հանդուրժեն Հակարիի անցակետը:

Հիմա հաջորդ փուլն է սկսվել` էկոլոգիական խնդիրների անվան տակ Երասխի գործարանն ապամոնտաժելու:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930