Լրահոս
Օրվա լրահոսը

Սակայն Հայաստանում շեշտը դրվում է ոչ թե հայկական արտադրությունը և արտահանումը խրախուսելու, այլ ներքին սպառման ավելացման վրա. «Փաստ»

Հունիս 15,2023 11:52

Ակնհայտ է, որ Հայաստանը կարող է պահպանել բարձր տնտեսական աճի տեմպերը միայն այն պարագայում, երբ տնտեսական զարգացումը դրվեր ամուր հիմքերի վրա։ Սակայն Հայաստանում շեշտը դրվում է ոչ թե հայկական արտադրությունը և արտահանումը խրախուսելու, այլ ներքին սպառման ավելացման վրա։ Իսկ ՀՀ կառավարությունը հայկական արտադրությանը զարկ տալուն ուղղված նախաձեռնություններով հանդես գալու փոխարեն ընդամենը դիտորդի դեր է ստանձնել։ Եվ եթե Հայաստանից արտահանման որոշակի աճ էլ նկատվում է, ապա դա ոչ թե տեղական արտադրանքի արտահանմանն է վերաբերում, այլ արտասահմանյան ապրանքներին։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պարագայում Հայաստանն ընդամենը տրանզիտ երկրի դեր է ստանձնել։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ներքին սպառման աճին, ապա այն ավելացել է հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Հայաստան ժամանած ռուսների հաշվին։

Անշարժ գույքի շուկայի միջին ամսական գնաճը կազմում է 1 տոկոս։ Եվ ձևավորված գները գերարժևորված են։ Սակայն պահանջարկի մեծացման պայմաններում շատ հաճախ հաշվի չեն առնվում ռիսկերը։ Եթե հիմա քաղաքացիների մի հատվածի եկամուտն ինչ-որ կերպ կարող է բավարար լինել հիփոթեքով բնակարան գնելու համար, ապա որոշ ժամանակ անց շատերն ուղղակի կարող են զրկվել այդ հնարավորությունից։ Այսինքն, նախ պետք է հաշվի առնել անշարժ գույքի սպառման հետագա թեման։ Դա կարող է խնդիրներ ստեղծել անգամ մեծ հնարավորություններ ունեցող երկրների համար։

Նրանք մտնում են մեծ չափերի հիփոթեքային վարկերի տակ՝ նույնիսկ առանց պատկերացնելու, թե առաջիկա տարիների համար ինչ ահռելի ֆինանսական բեռի տակ են մտնում այն պարագայում, երբ անշարժ գույքի այսօրվա բարձր գները որոշ ժամանակ անց կարող են նվազել։ Մյուս կողմից՝ եթե առաջիկայում հարկային օրենսդրությունից հանվի եկամտահարկի վերադարձի նորմը ամբողջ Երևանի համար, շինարարության բլոկն էլ կարող է կաթվածահար լինել: Իսկ եթե արտաքին գործոններով պայմանավորված Հայաստան ժամանած ռուսներն էլ զանգվածային կերպով հեռանան, ապա անշարժ գույքի շուկայում դիտվող ակտիվությունը կմարի, իսկ շինարարության ոլորտում ձևավորված մեծ պահանջարկը կտրուկ կնվազի։ Այնպես որ, եթե հաշվի ենք առնում, որ այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը գլխավորապես պայմանավորված են ծառայությունների ոլորտի ու շինարարության առաջանցիկ տեմպերով, ապա հետագա ամիսների համար լուրջ ռիսկեր են ստեղծվում տնտեսական ակտիվության տեմպերի պահպանման համար։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930