Լրահոս
Օրվա լրահոսը

Աղիքային վարակով հոսպիտալացված քաղաքացիների թիվը նվազել է. մայիսին արձանագրվել է 795 դեպք` անցած տարվանից պակաս. «Հրապարակ»

Հունիս 15,2023 11:38

Վերջին շրջանում Հայաստանում աղիքային վարակների եւ այլ վիրուսային հիվանդությունների կտրուկ աճ է նկատվում:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ Հայաստանում աղիքային վարակների ակտիվացումը սեզոնային գործոնով է պայմանավորված։ Դիզենտերիան, ինչպես բոլոր աղիքային հիվանդությունները, տարվա տաք սեզոնին ակտիվանում է։ Ներկայում Հայաստանում, սեզոնին համապատասխան, աղիքային վարակներն ունեն աճի միտում, սակայն եթե համեմատենք նախորդ տարվա այս շրջանի հետ, կարող ենք փաստել, որ աղիքային վարակով հոսպիտալացված քաղաքացիների թիվը նվազել է: Բայց աղիքային վարակների սեզոնային ակտիվության հետ կապված՝ բնակիչները մտահոգություն են հայտնում, թե վարակը հնարավոր է պայմանավորված լինի ոչ որակյալ ջրի օգտագործմամբ, իսկ մասնագետները կասկածներ ունեն, որ ստորգետնյա կոմունիկացիաներն այնքան վատ վիճակում են, որ խմելու ջրի եւ կոյուղաջրերի խառնվելու հավանականությունը մեծ է:

Մեր զրուցակիցը պնդում է, որ այս մտահոգություններն անհիմն են, այդ են փաստում նաեւ լաբորատոր հետազոտությունների արդյունքները:

«Տարիների փորձը ցույց է տվել, որ աղիքային վարակների սեզոնն ամռանն է: Մայիս ամսվա ընթացքում արձանագրվել է 795 դեպք, ինչը նախորդ տարվա այդ ժամանակահատվածի համեմատ քիչ է 1,3 անգամ»,- նշում է Ռոմելա Աբովյանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930