Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունե՞ք գնահատական՝ անվտանգության ռիսկի ազդեցությունը որքա՞ն է ՀՀ ներդրումային միջավայրի վրա՝ հատկապես Երասխի միջադեպի ֆոնին»․ Արծվիկ Մինասյան

Հունիս 15,2023 11:24

ԱԺ նիստում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին․ «Ձեր կողմից, նաեւ միջազգային գործընկերների հետ քննարկումների արդյունքում, ունե՞ք գնահատական՝ Հայաստանի անվտանգության ռիսկի ազդեցությունը ներդրումային միջավայրի եւ ֆինանսական համակարգերի վրա։ Հատկապես երեկ Երասխում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված, նաեւ Ադրբեջանի հայտարարությունը հաշվի առնելով եմ այս հարցը հնչեցնում»։

Մարտին Գալստյան

Ըստ Մարտին Գալստյանի՝ հարակից ազդակներ կան Հայաստանի ֆինանսական շուկայում։ «Երեւի թե պատմության մեջ առաջին անգամ մենք ունենք միջազգային շատ լուրջ խաղացողներ, ովքեր ներդրում են իրականացնում հայկական պարտատոմսերի շուկայում՝ դրամով արտահայտված շուկայի մասին է խոսքը, ոչ թե եվրաբոնդերի։ Կարծում եմ, որ ածանցված կարող ենք նաեւ դատողություններ անել անվտանգային հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումների հետ կապված։ Պատճառը, թե ինչո՞ւ են այդ ներդրողները հայտնվել Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ ՀՀ-ն իրականացնում է ճիշտ բալանսավորված մակրոտնտեսական քաղաքականություն»,- ասաց ԿԲ նախագահը։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ Ադրբեջանն իր ագրեսիվ վարքագծով փորձում է նաեւ ազդել Հայաստանի ներդրումային միջավայրի, տնտեսական գործունեության վրա։ «Արդյոք այս գնահատականը կա՞ տրված, առաջիկայում նախատեսո՞ւմ եք գնահատել։ Թուրք-ադրբեջանական կողմից արդյոք ակտիվություն կա Հայաստանում ներդրումային տեսակետից»,- ասաց Մինասյանը։

ԿԲ նախագահն ասաց․ «Քանի որ 2020 թվականից սկսած մենք անցել ենք տարբեր պրոցեսների միջով, մեր կենսափորձն ու բնազդներն այնքան են սրվել, որ հիմնականում փորձում ենք արդեն կանխարգելիչ գործողություններ անել՝ ֆինանսական համակարգը որեւէ պոտենցիալ շոկից պաշտպանելու համար»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930