Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը կարող է հաջողություն ունենալ, եթե կարողանա Երևանի ավագանու ընտրությունները վերածել Արցախի պաշտպանության պայմանական հանրաքվեի. «168 ժամ»

Հունիս 15,2023 11:20

Սեպտեմբերին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց արդեն իսկ պատրաստվում է ոչ միայն իշխանությունը, այլ նաև որոշ ընդդիմադիր կամ որպես այդպիսին հանդես եկող ուժեր։

Ընդդիմությունը պետք է կարողանա Երևանի ավանագու ընտրությունները վերածել վերքաղաքային, ապակառավարչական քաղաքական գործընթացի՝ դրանց հաղորդելով միանգամայն այլ, իշխանության համար շահեկան՝ «տեխնիկականից» տարբերվող իմաստ ու նշանակություն։

Դա նշանակում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է դնել այսօր Հայաստանին ու հայ հասարակությանը հուզող ամենակենսական հարցը, որը, ինչպես ցույց են տալիս ոչ միայն օբյեկտիվ իրողությունները, այլ նաև վերջին բոլոր հարցումները, Արցախի խնդիրն է ու արցախահայության ճակատագիրը։ Հետևաբար՝ ընդդիմությունը կարող է հաջողություն ունենալ, եթե համապատասխան տեխնոլոգիական լուծումներով կարողանա Երևանի ավագանու ընտրությունները վերածել Արցախի պաշտպանության պայմանական հանրաքվեի։

Այդ ճանապարհով գնալու դեպքում ընդդիմադիր ուժերը հնարավորություն կտան իրենց կողմից անտարբերության մեջ մեղադրվող հասարակությանը՝ արտահայտել սոցհարցումներով հաստատված սեփական քաղաքական տրամադրությունները և մերժել այն իշխանությանը, որը Արցախը հանձնելով՝ խոստանում է բարելավել երևանցիների կյանքը։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930