Ռուսաստանի Դաշնության վարքը մշտապես քննադատող ՀՀ իշխանությունները շարունակում են այդ երկրի հետ հարաբերություններն առաջնահերթ համարել։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026) եւ 2022 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը, տեղեկացավ, որ արտաքին քաղաքականության բլոկում ամենամեծ հատվածը նվիրված է հենց հայ-ռուսական հարաբերություններին։
Հավելենք, որ ԵՊՀ-ում էլ հունիսի 13-ին մեկնարկել է հայ-ռուսական գիտակրթական ֆորումը, որի կազմակերպման եւ անցկացման համար Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մոտ 23 միլիոն դրամ է տրամադրել Երեւանի պետական համալսարանին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։