Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նպաստ ստացողների մեջ կան «հարուստ» թոշակառուներ. գործադիրում կարծում են՝ այս կեղծ աղքատներին պետք է ջնջել համակարգից. «Հրապարակ»

Հունիս 15,2023 10:50
dram

«Փարոս» անվանումը վաղուց չի օգտագործվում։ Այն մնացել է մարդկանց գիտակցության մեջ որպես հայոց անապահովության խորհրդանիշ, բայց նպաստների համակարգը գործում է։ Կառավարությունում կարծում են, որ այն շատ թերություններ ունի՝ ցածր հասցեականություն, կարիքի սխալ գնահատում, երբ շահառուն աղքատ չէ, բայց նպաստ է ստանում, իսկ իրական կարիքավորը՝ ոչ։

Պարզվում է՝ նպաստ ստացողների մեջ կան «հարուստ» թոշակառուներ, որոնք ունեն միայնակ չաշխատող կենսաթոշակառուի կարգավիճակ, ստանում են նպաստ՝ «մինչեւ անգամ 109 հազար դրամ ամսական եկամուտ ունենալու դեպքում, ինչը գերազանցում է աղքատության միջին գիծը 2.5 անգամ, իսկ պարենային գիծը՝ 4.5 անգամ»։ Իսկ 109 հազար դրամ ստացողը չի կարող աղքատ համարվել, նա 2,5 անգամ հարուստ է իսկական աղքատից ու նրանից 4,5 անգամ ավելի լավ է սնվում։ Ուստի գործադիրում կարծում են, որ այս կեղծ աղքատներին պետք է ջնջել նպաստների համակարգից եւ պետական գումարներն ուղղել միայն իսկական աղքատներին, այսինքն՝ այդ 20 տոկոսին։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930