Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կողմն անհանգստանալու առիթ ունի և պետք է քայլեր ձեռնարկի իր դաշնակից Հայաստանին, իրականում՝ նաև իրեն օգնելու. «Փաստ»

Հունիս 15,2023 10:35

Ըստ էության, ադրբեջանական կողմը չի համաձայնում հայկական կողմի առաջարկած տրանսպորտային ուղիների ապաշրջափակման պայմաններին։ Իսկ եթե հանդիպումը հետաձգվում է, ապա ագրեսիայի ձեռնարկումից հետո Ադրբեջանը կարող է հասնել նրան, որ հայկական կողմը ստիպված լինի համաձայնել ադրբեջանական պահանջներին։ Իսկ նման ագրեսիան որևէ կերպ չեն կարող կանխել եվրոպացի դիտորդները, քանի որ նրանց գործունեության արդյունքը հավասար է զրոյի։ Արևմուտքը միայն ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու հարց է փորձում լուծել։ Ադրբեջանի հաջորդական հաջողությունների դեպքում հեռու չէ այն օրը, որ ռուս խաղաղապահներն ուղղակի դուրս կհանվեն Արցախից։Ու Արևմուտքը մեծապես շահագրգռվածություն է ցուցաբերում այս հարցում։

Պատահական չէ, որ Վաշինգտոնի կամ Բրյուսելի միջնորդությամբ ընթացող բանակցությունների արձանագրումներում ընդհանրապես խոսք չկա ռուս խաղաղապահների մասին, իսկ որոշ արևմտյան գործիչներ էլ Արցախ միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկելու անհրաժեշտության մասին հայտարարություններ են անում։ Պարզ է, որ եթե ՌԴ-ն դուրս եկավ Հարավային Կովկասից, ապա այս տարածաշրջանը ոչ թե հայտնվելու է Արևմուտքի ազդեցության գոտում, այլ Արևմուտքի դաշնակից Թուրքիայի։ Պատահական չէ, որ Բաքու կատարած այցի ընթացքում Էրդողանը հայտարարեց, թե Անկարան պատրաստ է ցանկացած պահի «գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում»։ Ըստ Թուրքիայի նախագահի, այդ քայլն «ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին»:

Ըստ էության, Շուշիում թուրքական գլխավոր հյուպատոսության բացումը, Հայաստանից բացի ուղերձ է պարունակում ուղղված նաև Իրանին ու Ռուսաստանին, քանի որ իրանական կողմը գլխավոր հյուպատոսություն է բացել Սյունիքում, իսկ ռուսական կողմն էլ որոշել է մոտ ժամանակներս գլխավոր հյուպատոսություն բացել։ Իսկ Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ հավակնություններ է ցուցաբերում։ Անկարան հաջողացրել է իր ազդեցությունը ուժեղացնել Վրաստանում ու կախվածության մեջ գցել Ադրբեջանին, հաջորդ քայլը լինելու է դեպի Հայաստան թուրքական ազդեցության ներթափանցումը։ Այնպես որ, ռուսական կողմն իրոք անհանգստանալու առիթ ունի և պետք է քայլեր ձեռնարկի իր դաշնակից Հայաստանին, իրականում՝ նաև ու առաջին հերթին իրեն օգնելու ուղղությամբ։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930