Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը չունի դելիմիտացված սահման իր հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Ռուսաստանի հետ. «Ժողովուրդ»

Հունիս 15,2023 10:15

«Ժողովուրդ» օրաթերթը ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ադրբեջանն իր հարեւան մյուս երկրների հետ դեմարկացիա իրականացրել է, որ հիմա փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա: Փորձագետը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ Ադրբեջանը չունի դելիմիտացված սահման իր հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Ռուսաստանի հետ, ընդ որում՝ Վրաստանի հետ լուրջ հակասություններ կան այդ առումով:

Ինչ վերաբերում է Իրանի հետ սահմանին, ապա դրանք սահմանազատվել են՝ խորհրդային քարտեզների համաձայն, բայց Իրանի հետ էլ կան խնդիրներ՝ Կասպից ծովի բաժանման, ռեսուրսների վերահսկման առումով, ուստի այդտեղ էլ առկա են լուրջ հակասություններ: Իսկ ինչու՞ է սպառնում Հայաստանին՝ ստիպելով իր իսկ պայմաններով դելիմիտացիա իրականացնել. «Ադրբեջանական կողմը, չունենալով դելիմիտացված սահման իր հարեւանների հետ, հսկայական ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որովհետեւ Հայաստանի հետ կապված հստակ ծավալապաշտական նկրտումներ ունի»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930