Լրահոս
Օրվա լրահոսը

Բորելը հաստատում է. մինչև այժմ Հայաստանի ոչ մի ղեկավար, բացի Նիկոլ Փաշինյանից, Արցախն ադրբեջանական չի համարել․ «Փաստ»

Հունիս 15,2023 09:00

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք: Լրատվական գործակալությունները մեջբերում են Բորելի հայտարարությունը, որ նա արել է Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

Այսպես, Ժոզեպ Բորելը մասնավորապես ընդգծել է. «Մայիսի 22-ին վարչապետ Փաշինյանը մամուլի ասուլիսում խոսել է տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ներառման մասին: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը՝ այս պարագայում Փաշինյանը, միանշանակ ճանաչել է դա: Նրա ասածը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Հուսով ենք, որ Բաքուն փոխադարձաբար դրական կարձագանքի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչը դրականորեն կխթանի երկու երկրների միջև բանակցություններին»:

Այսպիսով, ԵՄ-ն իր բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա «դամը պահող» քպականները բացահայտ ստախոսներ են ու ամենալկտի ձևով խաբում ու մոլորեցնում են հանրության՝ իրենց դեռևս ունկնդրող հատվածին, երբ սեփական մեղքերը կոծկելու համար ասում են, թե «Ղարաբաղը նախքան մեզ էր տված…», Ալմա Աթայի (Ալմաթիի) հռչակագրով էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված ու նման բաներ: Հարկավ, մեզանից շատերին առանց Բորելի հայտարարության էլ պարզ էր, որ Փաշինյանը և նրա դամքաշները խաբում ու մոլորեցնում են հանրության դյուրահավատ հատվածին: Բայց այն, որ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով է բացահայտորեն մերկացվում Նիկոլ Փաշինյանի սուտը, որակապես մի փոքր այլ է:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին (վստահ ենք, որ նաև՝ վերջին) ղեկավարն է, որը անթաքույց սպասարկում է հայության ու Հայաստանի արնախում թշնամիների շահերը և Հայոց հայրենիքի բնօրրան երկրամասը ճանաչում է թշնամուն պատկանող տարածք, այսինքն՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Բորելը հաստատում է. մինչև այժմ Հայաստանի ոչ մի ղեկավար նման բան չի ճանաչել, Հայաստանի ոչ մի ղեկավար, բացի Նիկոլ Փաշինյանից, Արցախն ադրբեջանական չի համարել ու չի ճանաչել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930