Meta-ի Վերահսկիչ խորհուրդը ուժի մեջ է թողել ընկերության որոշումը՝ Facebook-ից չհեռացնել հայ ռազմագերիներին պատկերող տեսանյութը՝ դրա վրա ավելացնելով նախազգուշացնող էկրան:
Այնուամենայնիվ, Խորհուրդը առաջարկել է Meta-ին ուժեղացնել ներքին ուղեցույցը այս տեսակի բովանդակության վերանայման շուրջ և մշակել կարգ՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցները պահպանելու և համապատասխան մարմիններին փոխանցելու համար:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ