Դիլիջանում հունիսի 17–ին կանցկացվի «Միմինո» փառատոնը:
Հայերը վրացիներին կսովորեցնեն տոլմա փաթաթել, իսկ վրացիները հայերին` խինկալի պատրաստել։
«Աշխարհին հասկանալի լեզվով` խոհանոցի լեզվով պետք է ասենք, որ դարերով ապրել ենք միասին և մենք միասին էլ կարող ենք որպես զբոսաշրջային արդյունք ներկայանալ աշխարհին, հյուրասիրել և հյուրընկալել միասին»,–Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Սեդրակ Մամուլյանը։
Մրցույթին մասնակցելու են հայկական և վրացական կողմից խոհարարներ, որոնց պատրաստած ուտելիքները կգնահատի ժյուրին. հայկական կողմինը` Վրաստանից ժամանած ժյուրին, վրացականը` հայկական ժյուրին։