Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սուր ջան, ես տենց էլ չիմացա, դու են գյադին լխկե՞լ էիր, թէ չէ։ Մեր ընկերոջը, մեր հեղափոխությանը պետք է օգնենք»․ համագյուղացուն ծեծած ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին աջակցող ֆլեշ-մոբ

Հունիս 14,2023 22:30

Համագյուղացուն ծեծի ենթարկած Արագածոտնի մարզի ջրօգտագործողների ընկերության վերահսկողության պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը սատարող գրառումներ է ստանում ֆեյսբուքյան իր էջում։

Նրան աջակցող գրառում է կատարել դերասան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ տնօրինությամբ հեռարձակվող Freenews հեռուստաընկերության հաղորդամավար Գնել Սարգսյանը։ «Թալինի էն «մոնոլիտ լաճկամորիկները» թող ականջներին օղ անեն,որ Աստված չանի սկսենք բոլորի հարցականով ձեռքբերումների վրայով անցնել, մաքսիմումը որ տակը կմնա, դա սեփական բութ մատնա,այն էլ ծծելու համար…տարիներով ու տասնամյակներով թե ինչերի եք սովոր եղել շատ լավ գիտենք,հիմա կամ վերաձևափոխվեք կամ ուղղակի ռադներդ քաշեք մեր հայրենիքից,այն արդեն վաղուց լափելու առարկա չէ…իսկ Suro Torosyan էլ մենակ չէ ու չի էլ եղել,ոչ երեկ,ոչ այսօր, ոչ էլ վաղը… Խաղեր չտաք,թե չէ տակը կմնաք…»,-գրել է Գնել Սարգսյանը։

Սարգսյանին այս գրառման համար շնորհակալություն են հայտնում, «սրտիկում, «լայքում»։ «Գնել Սարգսյան,դու մեր արդար և անշահախնդիր եղբայրն ես։ Ապրես շատ»,-գրել է օգտատերերից մեկը։

Նշենք, որ համագյուղացուն ծեծելու համար, ըստ քննչական կոմիտեի, Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել։ Տվյալ հոդվածով կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել, նա արգելանքից ազատ է արձակվել։

Ավելի վաղ Aravot.am-ն անդրադարձել էր միջադեպին եւ գրել, որ News.am-ի հետ զրույցում ծեծի ենթարկված երկիտասարդը հայհոյանքներով դեպքի մանրամասներն է պատմել, ընդ որում, այդ հարցազրույցից ակնհայտ էր, որ վեճն ու ծեծը նաեւ ինքն է հրահրել. «Ես ստեղ կայնած եմ եղել, ինքը ավտոյով եկավ: Կողքս կայնավ, ասեց նստի ավտոս, ասի՝ չեմ նստում, դու ով ես, որ քո ավտոն նստեմ: Չունեմ քո ավտոն նստելու: Հազար ներողություն, ասեցի՝ պասպորտով էս ես (խմբ. հայհոյանք է տալիս նաեւ Թորոսյանի մորը): Ասի՝ հետս ունես խորաթա անելու, արի իմ գործի տեղը: Խնդիրը սկսել է վեց ամիս առաջ, ինքը աբիժնիկ ա մնացել, որ իրան զարկել եմ»։

Սուրո Թորոսյանը այս բռնության դեպքից առաջ էլ, ինչպես ինքն անձամբ է Տելեգրամում շրջանառվող տեսանյութում պատմել, իր խոսքով՝ հանուն Նիկոլ Փաշինյանի, իր օգնությանը դիմած 7 ամյա արցախցի մի երեխայի իր ավտոմեքենայից իջեցրել է ու թողել «չոլերում» այն բանից հետո, երբ երեխան պատմել է, որ Արցախից է եկել, քանի որ Փաշինյանը Արցախի հողերը տվել է, հիմա էլ հերթը Երեւանին է հասել:Ընդ որում, Թորոսյանը այս ամենի մանրամասները պատմում է վիրավորական ու հայհոյախառն արտահայտություններով:

Թորոսյանի այս արարքներն արդարացնող մեկնաբանություններ էլ կան Գնել Սարգսյանի աջակցող գրառման տակ․ «էն երեխային ուղղակի իջեցրել է մեքենայից լոփո-լոփո խոսելու համար»։

Թորոսյանի ընկերներից մեկը ծեծված երիտասարդի լուսանկարը հրապարակել է Թորոսյանի պատին, որտեղ բռնության ենթարկվածին ծաղրում ու հեգնում են․ «ոչխարների պակաս չունենք, Աչքիս երեվումա սրան ծնված օրվանից են քոթակում, բայց ապարդյուն»։

Սուրո Թորոսյանին նույնիսկ աջակցող ֆլեշմոբ է կազմակերպվել․ օգտատերերը, հավանաբար նաեւ նրա ընկերները Թորոսյանի՝ Ֆեյսբուքի պատին նրան այդ բռնության դեպքից հետո սատարող գրառումներ են կատարել, գովերգել, կատարվածի համար էլ մեղադրել նախկիններին․ «Մեր ընկերոջը պետք է օգնենք, մեր հեղափոխությանը պետք է օգնենք, սրանք քայլեր են մեր դեմ, ոչ թէ կոնկրետ Սուրենի, այլ բոլորիս դեմ»,«Թալանչիները և նախկին ռեժիմի մնացորդները պետք արմատախիլ արվեն և դա միանշանակ է և աներկբա», « Քո հայ տեսակը հզոր է,քեզ կոտրել չի լինի,երբ հարկ կհամարես կողքիդ կլինենք`եղբայր։ ՍՈՒՐՈ ՋԱՆ ԴՈՒԽՈՎ ԱԽՊԵՐ։ Սուր ջան ես տենց էլ չիմացա դու են գյադին լխկել էիր թէ չէ??)))»։

Այնպես չէ, որ Թորոսյանին միայն «դուխ» են տալիս ու աջակցում, նրա լուսանկարների մեկնաբանություններում նրան նաեւ հայհոյող ու վիրավորական արտահայտություններ կան, նույնիսկ Նիկոլ Փաշինյանին հայհոյող մեկնաբանություններ։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930