Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, տեղակալ Արտուշ Աբելյանի, վարչական ղեկավար Սուրեն Ճուղուրյանի և ներկաների ուղեկցությամբ իրականացրեց ստուգողական շրջայց բնակավայրի 4-րդ և 8-րդ փողոցներում։
Համայնքի կողմից իրականացվող և կառավարության կողմից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է նշյալ փողոցների ամբողջական ասֆալտապատում՝ ընդհանուր 1 կմ երկարությամբ։
Սուբվենցիոն ծրագրից զատ, համայնքապետարանի և բնակիչների ակտիվ համագործակցությամբ մեկնարկել են փողոցների հին կոյուղացանցի փոփոխման և նորի անցկացման աշխատանքները։
Կարդացեք նաև
Ալավերդու Համայնքապետարան