Ավելացված արժեքի հարկի վերադարձի խարդախության դեպքերով կան քրեական գործեր եւ կան կալանավորվածներ։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նման դեպքերով ունենք քրեական գործեր, նույնիսկ ունենք կալանավորված անձինք, ունենք նաեւ մեծ չափերի վերականգնում պետական բյուջե, ունենք նաեւ այդ շղթաների բացահայտում եւ դրանց աշխատանքի խափանում եւ ունենք նաեւ օրենսդրական որոշակի փոփոխություններ անելու նախաձեռնություն, որպեսզի այդ շղթաները չկարողանան օրինականության պատրանքի ներքո գործել»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց․ «Մարդիկ կան, կեղծ թղթեր են ստեղծում, գալիս են հետվճար ստանալու։ Ստանալը ստանում են, բայց երկար չեն գնա դրանով, դրա վերջը քրեակատարողական հիմնարկն է։ Եվ մենք նկատում ենք նաեւ պետական մարմինների կողմից աշխատանքի թերացումներ, որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում անփութությամբ, եւ, իհարկե, նաեւ այդ հետեւությունները պետք է անել»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ