Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 14-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես արյան դոնորի միջազգային օր

Հունիս 14,2023 18:20

Լոռու մարզի արյան փոխներարկման կայանը գործում է արդեն 40 տարի: Հիմնական նպատակը՝ արյան պաշարում, դոնացիա եւ ռեզերվ: Կայանը մարզի բոլոր բուժհաստատություններին, անհրաժեշտության դեպքում ապահովում է արյան պաշարներով, հատկապես արտակարգ իրավիճակներում ու արյան պակասի դեպքում:

Կայանի տնօրենի պաշտոնակատար Լիանա Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել իրազեկվածությունը ոչ միայն մարզում, այլ ամբողջ տարածաշրջանում, որպեսզի քաղաքացիները կարողանան անվարձահատույց եւ կամավոր դոնորությամբ արյուն հանձնել, քանի որ, ինչպես հայտնի է, արյունը կյանքեր է փրկում:

Կայանի տնօրենն ասում է՝ մարդիկ կամավոր դոնորությունն ու արյունատվությունը կարեւորում են հաճախ միայն այն ժամանակ, երբ դրա կարիքն ունենում են անձնապես, մինչդեռ, ըստ նրա ունենում են անհիմն վախեր. «Չնայած որ արյունատվությունը օգտակար է նաեւ դոնորի համար»:

Բացի  կամավոր դոնորներից,  գոյություն ունի նաեւ կադրային դոնոր հասկացությունը, դա դոնորության վճարվող տեսակն է, կա  նաեւ հարազատների կողմից դոնոր լինելու հանգամանք, երբ հիվանդի հարազատն ինքն է դոնոր դառնում:

Տնօրենի պաշտոնակատարի համար հատկապես գովելի է, երբ մարդիկ կամավոր դոնոր են դառնում, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ հիվանդի հարազատները հաճախ լինում են անվճարունակ, չեն կարողանում արյուն գնել, մինչդեռ արյան հիվանդությամբ տառապող քաղաքացիները, անեմիկ երեխաներն ու  քաղցկեղով հիվանդները միշտ են ունենում արյան կարիք:

Բոլոր արյան խմբերի կարիքը միշտ էլ կա, ասում է կայանի տնօրենն ու հավելում, պատճառը՝ արյան խմբերի ու պաշարների  ժամանակ առ ժամանակ թարմացումն է. «Առհասարակ ավելի գերակշռող են երկրորդ եւ առաջին դրական խմբերի մարդիկ, որոնց կարիքն էլ հետեւաբար միշտ կա»:

Տնօրենն ասում է, երբ կոնկրետ անհատի դեպքով արյան անհրաժեշտություն է առաջանում, հասարակությունը անմիջապես համախմբվում է, ակցիաներ են իրականացնում սոցցանցերով ու համախմբված մի նպատակի շուրջ գալիս ու արյուն են հանձնում, մինչդեռ այդ ամենը պետք է ոչ միայն կոնկրետ դեպքերով պայմանավորված լինի, այլ արյունատվությունը պետք է միշտ լինի. «Արյան կարիք միշտ կա, եւ ոչ ոք ապահովագրված չէ»:

Օրվա խորհրդով պայմանավորված այսօր կրկին արյունատվության ակցիա է իրականացվել Լոռու մարզի արյան փոխներարկման կայանում՝«Նվիրիր արյուն, նվիրիր պլազմա, նվիրիր կյանք, արա դա հաճախ» խորագրով: Ներկա են եղել մարզի ղեկավար կազմը, բուժհաստատությունների տնօրեններ, քաղաքացիներ, ովքեր մեկ անգամ եւս արյուն են հանձնել՝ համալրելով արյան բանկը:

Էդվարդ Արզումանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930