Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ ծիրանի եւ խաղողի բերքի վերաբերյալ խնդիրներին։
«Այսօր առաջին անգամ Ջրառատ համայնքում ֆերմերները բողոքել են ծիրանի մթերման գներից։ Ես խոսել եմ Արտաշատ համայնքի ղեկավարի հետ, եւ մեկ-երկու օրվա մեջ կամփոփենք խնդրի ծավալը եւ լուծման տարբերակները։ Մրցակից երկրները էական սուբսիդավորում են անում ծիրանի լոգիստիկ ծախսերի համար, օրինակ, Ուզբեկստանը։ Պետք է արագ վերլուծենք թե մեր, թե արտահանման շուկաներում իրավիճակն ինչպիսին է։ Արագ լուծում կտանք եւ կփորձենք ապահովել գյուղացիների բերքի պատշաճ մթերումը»,- ասաց նա։
Քերոբյանն անդրադարձավ նաեւ խաղողի մթերմանը, ասաց, որ պայմանագրերի կնքման ժամկետը մինչեւ հուլիսի 1-ն է։ «Այսօր մի քանի խոսակցություն ունեցել ենք խաղողի մթերմամբ զբաղվող ընկերությունների ղեկավարների հետ՝ հասկանալու իրենց պլանները։ Այս պահի դրությամբ՝ իրավիճակը դեռ հուսադրող չէ, այսինքն՝ մենք չենք տեսնում, որ ամբողջ խաղողի բերքը մթերվելու է»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ