Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակոցների և Հնդկաստանի քաղաքացիների սպանության փորձի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հունիս 14,2023 17:35

2023 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար մեկ կամ մի քանի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ են արձակվել Արարատի մարզի Արարատ համայնքի Երասխ բնակավայրի՝ քաղաքացիական օբյեկտ հանդիսացող նոր կառուցվող գործարանի ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել նշված գործարանում շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատակիցներից Հնդկաստանի քաղաքացիներ հանդիսացող 1983թ․ ծնված Մուհամադ Ասիֆը և 1998թ․ ծված Միրհասան Սահաջանը: Վերջիններս նույն օրն ընդունվել են Արարատի բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 15-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվում է նախաքննություն։ Իրականացվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ձեռնարկվել են անհետաձգելի ապացուցողական և վարույթային գործողություններ:

Որոշումներ են կայացվել նաև՝ դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ նշանակելու մասին:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930