Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցանկում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի»․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Աղվան Վարդանյանին

Հունիս 14,2023 17:39

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Որքան այդ անձը իր պաշտոնավարումը շարունակի, նա մեզ թողնելու է Հայաստանի և Արցախի մահվան վկայականը, ուստի անհրաժեշտ է 100 տղամարդ, որոնք կունենան նույն նպատակը ու կկանգնեն մինչև վերջ՝ պատրաստ կյանքը զոհելու»։

«Պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցանկում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի՝ այդ խնդիրը լուծելու համար։ Կարծում եմ՝ չակերտավոր ադապտացիայի ճիշտ մեթոդ են գտել, ենթադրում եմ, որ այդ ուղղությամբ էլ աշխատանքներ կան։ Երկրում տեղի է ունենում հետեւյալը՝ մեր քաղաքական ուղեգիծը հետեւյալն է՝ օրենքի գերակայություն եւ օրենքի դիկտատուրա։ Դա մեր նախընտրական թեզն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը՝ բոլոր նրանք, ովքեր օրենքի գիծը կհատեն, օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղը այս կյանքում»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց․ «Եթե ըտենց մահապարտների ջոկատներ կազմողներ էին, իրենք են ընդունել այն սկզբունքները, որոնցով Լեռնային Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Դրսում ճանաչել են, ներսում եկել են մահապարտի ջոկատներ են կազմել։ Իսկ այդ մահապարտ ջոկատները ձեր նշած մարդու նման նախարարական կաբինետներում նստած՝ զբաղված են եղել բոլորովին այլ խնդիրների լուծմամբ։ Ես կառաջարկեի այդ հարցով քաղաքական մեկնաբանություններ շատ չանել, այդ հարցին պետք է արձագանքեն իրավապահները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930