Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ սահմանային իրավիճակին ու ադրբեջանական կողմի սադրանքներին։
Պապիկյանն ասաց, որ տեղի է ունենում հետեւյալը՝ Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով՝ հենք է ստեղծում, որպեսզի իր սադրիչ գործողությունները ներկայացնի իբրեւ հայկական կողմի նախահարձակ գործողություններ։
«Պաշտպանության նախարարությունը մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով եւ այն, ինչ տեղի է ունենում սահմանին, ներկայացնում է մեր հանրությանը։ Այս ամենի պատճառը, իհարկե, ադրբեջանական կողմի նպատակներն են՝ ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի։ Նման բան չկա, հայկական կողմը մեր իսկ հնչեցրած բոլոր հայտարարությունների համաձայն՝ բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը, իհարկե, նաեւ պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը»,- ասաց Պապիկյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ