«Անկեղծ ասած՝ չէի պատկերացնում, քանի որ թեկնածությունս որ տեղի համար որ առաջարկվել է, դա մասնագիտական պաշտոն է, քաղաքականության հետ որեւիցե կապ չունեցող պաշտոն է եւ ես կարծում էի, որ պետք է հարցերը լինեին մասնագիտական, քննության առնվեն իմ մասնագիտական որակները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Անահիտ Սարգսյանն՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների՝ իրեն ուղղած հարցերին եւ իր քաղաքական հայացքների համար քննադատությանը:
Անդրադառնալով իր ֆեյսբուքյան էջի «ուսումնասիրություններին», Անահիտ Սարգսյանն ասաց, որ նման գրառում չկա ու պնդեց, որ չի էլ եղել: Ըստ իշխանական պատգամավորների, Անահիտ Սարգսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում ժողովրդին «ոչխար» է անվանել:
Անահիտ Սարգսյանը էթիկապես ճիշտ չի համարում ԱԺ ամբիոնից նման հարցեր քննարկելը, ուստի դահլիճում այդ հարցերի վրա չի կենտրոնացել:
Ինչ վերաբերվում է իր ելույթի բնութագրմանը՝ «լիրիկական զեղումներ», նա ասաց, որ դա ոչ թե «լիրիկական զեղում է, այլ հայրենիքի հանդեպ սեր»:
Կարդացեք նաև
2010-2019 թվականը ՄՊՀ հանձնաժողովում աշխատելով՝ Անահիտ Սարգսյանն ասում է, որ փոփոխությունները միշտ են եղել, իսկ հիմա դրանք արտառոց չեն, որ միանգամից աչքի զարնվեն: Նա պնդեց՝ մասնագիտական հարցերում միշտ է չեզոք եւ կանգնում է այն թեւի կողքը, որը երկիրը տանում է զարգացման՝ անկախ նրանից, թե ովքեր են այդ թեւում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ