Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հնարավո՞ր է, որ շինարարության ոլորտում լինեն ադրբեջանա-թուրքական ներդրումներ»․ Արծվիկ Մինասյանը՝ ֆինանսների նախարարին

Հունիս 14,2023 16:38

Ազգային ժողովի նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, թե արդյոք ունե՞ն վերլուծություն, թե շինարարության ոլորտում հիմնական ֆինանսավորումը ներքին է, թե՞ արտաքին։ «Եվ եթե արտաքին է, ապա ո՞ր երկրների ներդրումներն են այստեղ հոսում։ Հնարավո՞ր է, որ դրանում լինեն, օրինակ, ադրբեջանա-թուրքական գումարներ, թե՞ ոչ»,- ասաց Մինասյանը։

Ֆինանսների նախարարը նշեց, որ 2022 թվականին շինարարության ոլորտն աճել է 12․5 տոկոսով։ «Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներ կատարած երկրների բացվածքը այս պահին ձեռքիս տակ չունեմ, բայց Ադրբեջանը եւ Թուրքիան դրանց մեջ չկան։ Հետեւաբար, ձեր նկատառումները, երևի այնքան էլ ճիշտ չեն»,- ասաց նախարարը։

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ ուղղակի ներդրումների ոլորտում մեթոդաբանական խնդիր կա՝ ո՞րն է նախ համարվում օտարերկրյա ներդրում, առավել եւս՝ ուղղակի ներդրում։

Վահե Հովհաննիսյանն ասաց, որ քաղաքականությունն այնպիսին է, որ կառավարության ծրագրի առաջին տարիներին ավելի մեծ ներդրումներ արվեն անվտանգային եւ տնտեսական ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, դրա արդյունքում ստացված տնտեսական օգուտները հաջորդ տարիներին կուղղվեն ավելի շատ դեպի սոցիալական խնդիրների լուծմանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930