Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ոսկանյան. Մեզ պարբերաբար փորձում են «վստահեցնել», թե Հայաստանն այս տարածաշրջանում դաշնակից չունի

Հունիս 14,2023 16:42

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեզ պարբերաբար փորձում են «վստահեցնել», թե Հայաստանն այս տարածաշրջանում դաշնակից չունի։

Մինչդեռ հենց էրդողանական թշնամական վարչախմբի պարագլխի հայտարարությունն առ այն, որ Իրանն է պատրանքային «Թուրանական միջանցքի» հիմնական խոչընդոտն, ապացուցում է, որ ի դեմս, պատկերավոր ասած, մերձավորարևելյան առյուծի մենք ունենք բնական դաշնակից՝ դիմագրավելու էրդողանական և Բաքվի բռնապետական վարչախմբերին։

Իրանի կարմիր գծերը հայ-իրանական հազարամյակների սահմանի անվտանգության և անձեռնմխելիության առումով ուրվագծել է այդ պետության քաղաքական և հոգևոր առաջնորդն՝ ընդ որում, դա անելով զգուշացման ձևով Էրդողանի հետ երես առ երես հանդիպման ընթացքում, ուստի իրանական դիրքորոշումներն այս հարցում անխախտ են։

Այլ խնդիր է, որ նույնիսկ թշնամին է փաստում, թե որքան կարևոր բնական դաշնակից է Իրանը Հայաստանի համար, ուստի հայ-իրանական բարեկամությունը հնարավորին արագ և որակյալ կերպով պետք է ձևակերպվի Հայաստան-Իրան բազմակողմ ռազմավարական և քաղաքակրթական դաշինքի տեսքով՝ ի փառս հազարամյակների պատմություն ունեցող երկու պետությունների ու ազգերի և ի հեճուկս բարբարոսների։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930