Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

ԿԸՀ առաջնային գործընկերը քաղհասարակությունն է. Վահագն Հովակիմյան

Հունիս 14,2023 16:28

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) աջակցությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկեց ԿԸՀ առաջիկա հինգ տարվա ռազմավարության ծրագրի նախագիծը:


ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունեց քննարկմանը ներկա քաղհասարակության ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ ԿԸՀ առաջնային գործընկերը ընտրական գործընթացներով հետաքրքրված ՀԿ-ներն են:

ԿԸՀ նախագահը հայտնեց, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից IFES-ի գործընկերների հետ սկսել են ռազմավարության փաստաթղթի մշակման աշխատանքները: Հովակիմյանը կարևորեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիտարկումներն ու առաջարկությունները ևս տեղ կգտնեն ռազմավարության ծրագրում:

Նա հայտնեց, որ ԿԸՀ աշխատանքային խումբն ամենշաբաթյա ռեժիմով քննարկումներ է իրականացնում, որպեսզի աշնանը փաստաթղթի նախնական տարբերակն արդեն շրջանառության մեջ դրվի:

Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ԿԸՀ տեսլականը՝ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները դառնան մշտապես գործող քաղաքացիական կրթության ուսումնական կենտրոններ, որոնք իրենց կրթական գործունեությունը կծավալեն նաև ընտրական գործընթացներից զերծ ժամանակահատվածում:

Քննարկմանը ներկա քաղհասարակության ներկայացուցիչները ողջունեցին ԿԸՀ գաղափարը և իրենց դիտարկումները ներկայացրին՝ շեշտելով, որ ապագա կենտրոնները լինեն մատչելի հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց համար: Վերջիններս իրենց առաջարկները գրավոր կներկայացնեն ԿԸՀ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930