Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե լռության օր չլինի, շատ հեշտ կլինի նաև անցումը՝ քարոզչություն իրականացնել նաև քվեարկության օրը. փորձագետ

Հունիս 14,2023 16:32

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ամենայն հավանականությամբ կընդունվեն Երևանի ավագանու ընտրություններից հետո կամ եթե նույնիսկ ընդունվեն դրանից առաջ, Երևանի ավագանու ընտրություններին չեն վերաբերի: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում կայացած «Նոր կարգավորումներ ԸՕ-ում․ ի՞նչ փոփոխություններ կլինեն նախընտրական քարոզարշավում» թեմայով քննարկման ընթացքում ասաց ՀՔԱՎ գրասենյակի Ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման բաժնի ղեկավար Վարդինե Գրիգորյանը։

Արդարադատության նախարարությունը ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Նախագիծը հանրային քննարկման է դրվել e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Պետք է փաստենք, որ Երևանի ավագանու ընտրությունների համար խաղի կանոններ որևէ կերպ չեն փոխվում, գործելու է նույն օրենսդրությունը: Խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, Երևանի ավագանու ընտրությունների դեպքում ազդեցություն չեն ունենա․․․ Մեկ այլ խնդիր, որ առնչվել ենք համայնքներում, հիմնականում գովազդային վահանակների հետ կապված, Երևանում, կարծես թե գովազդային վահանակների հետ կապված գործընթացն ավելի կարգավորված է, օրինակ՝ նախընտրական քարոզչության ընթացքում շատ կարևոր ու մեր կողմից շատ ջատագովված խնդիրներից է այն, որ բոլոր նախընտրական քարոզչական նյութերը դրվեն հատուկ նախընտրական քարոզչության համար նախատեսված համայնքի կողմից տրամադրված վահանակների վրա, որովհետև մենք տեսնում ենք պաստառներ բոլոր շենքերի վրա, այն տեղերում, որտեղ թույլատրելի չէ ու նաև աղբ, որ մնում է տարիներով, երբ որ ընտրություններից հետո դրանք չեն վերացվում, հիմա դա նախատեսվում է կարգավորել»,-նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով, արդեն քանի տարի է՝ սահմանադրական հանրաքվեից սկսած, Երևանում գործածվում են քարոզչական վահանակները:

Նախընտրական շրջանում լռության օրվա առնչությամբ բանախոսը նկատել է, որ հատկապես համացանցում չի պահպանվում այդ կարգավորումը, ուստի իրենք առաջարկել են, որպեսզի այդ օրը պարզապես սահմանվի, որ նոր ծախսեր չեն կարող իրականացվել: «Այսինքն, գործողությունները, որ իրականացվել են մինչև այդ՝ մեծ միջոցառումներ, հանրային հանդիպումներ, որ ենթադրում են ծախսեր նախընտրական հիմնադրամից, ուղղակի տեղի չունենան: Մնացած առումով, համացանցի քարոզչություն ինչքան էլ որ ուզում ենք, հնարավոր չէ կարգավորել։ Ստացվում է, որ լռության օրը ինչ որ անձանց առավելություն է տալիս, ինչ որ անձանց ճնշում, ինչ որ մարդիկ բողոքում են լռության բացակայությունից ու անարդարությունից, ինչ որ մարդիկ էլ օգտվում են, որ հնարավոր չէ համացանցը կարգավորել ու շարունակում են քարոզչություն անել: Ստեղծվում է անհավասար իրավիճակ, կուզենայինք, որ սա կարգավորվեր, բայց եթե լռության օր չլինի, շատ հեշտ կլինի նաև անցումը քարոզչություն իրականացնել նաև քվեարկության օրը»,-պարզաբանեց նա:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ ԿԻՏ–ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930