Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը կարևորել է հայ-ադրբեջանական հանդիպումների շարունակականությունը:
«Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Կրակոցները բոլոր հատվածներում պետք է դադարեցվեն: Կարևոր է պահպանել հաջորդական հանդիպումների դրական թափը և հասնել արդյունքների բանակցությունների սեղանի շուրջ, որից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը և ողջ տարածաշրջանը»,- գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
The 🇪🇺is following closely developments in the region. The shooting in all areas needs to stop. It is essential to keep up the positive momentum of successive meetings and achieve results at the negotiating table that will benefit 🇦🇲, 🇦🇿, and the entire region.
— Toivo Klaar (@ToivoKlaar) June 14, 2023