Ադրբեջանը կրակ է բացել քաղաքացիական օբյեկտների վրա, վիրավորում են ստացել օտարերկրյա քաղաքացիներ. ահազանգ միջազգային գործընկերներիս։
📌Ադրբեջանի ԶՈւ-ն այսօր՝ ժամը 11:45-ի սահմաններում, կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Հունիսի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հերթական անգամ խախտելով հրադադարը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել
🛑 Արցախի հետ շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան,
🛑 Տրետուքի, Սոթքի (կիրառել են նաև ականանետ),
🛑 Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ:
Կարդացեք նաև
Գրություններ եմ հասցեագրել միջազգային գործընկերներիս՝ նշելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, առհասարակ՝ մարդու համընդհանուր իրավունքները, ինչպես նաև խոչընդոտում է խաղաղության հասնելու միջազգային բոլոր ջանքերը։
Պահանջել եմ հրապարակային գնահատական հնչեցնել Ադրբեջանի հանցավոր վարքագծի վերաբերյալ և ձեռնարկել քայլեր՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ։
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական