Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտահոգիչ են, հատկապես, որ դրանք զուգահեռ են ընթանում ակտիվացած բանակցային գործընթացին». Սարգիս Խանդանյանը՝ Երասխում կրակոցների մասին

Հունիս 14,2023 15:47

ԱԺ իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը խուսափում է մեկնաբանություններ տալ՝ վերջին օրերին Երասխի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների հնարավոր զարգացումների վերաբերյալ:

Այսօր խորհրդարանում լրագրողների տարբեր հարցերին ի պատասխան՝ նա միայն ասաց. «Ինչ վերաբերվում է միջադեպին եւ վերջին շրջանի փոխհրաձգության ակտիվացմանը, իհարկե, մտահոգիչ են, հատկապես, որ դրանք զուգահեռ են ընթանում ակտիվացած բանակցային գործընթացին։ Այստեղ մենք կրկին տեսնում ենք Ադրբեջանի վարքագիծը, որ բանակցություններին ընդառաջ կամ դրանից հետո փորձում է հողի վրա ավելի ագրեսիվ վարքագիծ ցուցաբերել, որպեսզի ավելին ստանա բանակցություններում։ Երեկվա միջադեպը հատկանշական էր նրանով, որ քաղաքացիական ենթակառուցվածքներ էին թիրախավորել եւ այն գործարանի ուղղությամբ էր եղել հրաձգությունը, որտեղ ամերիկյան ներդրումներ կան, ու չափազանց կարևոր նախագիծ է Հայաստանի համար։ Սակայն, այս ամենը մեր դիրքորոշումները չեն փոխում, մենք բարձրաձայնում ենք այս միջադեպերի մասին։ Գիտեմ, ԵՄ քաղաքացիական առաքելությունը եւս այս ամենն արձանագրում է եւ անդամ երկրներին պարբերաբար հաղորդում է դիտարկումների մասին»։

Հիշեցնենք, նախորդ երկու օրերին եւ այսօր ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացում Երասխի ուղղությամբ: Ըստ ԱԳՆ-ի, թիրախավորվել էր այդ տարածքում կառուցվող գործարանը: Կրակոցների արդյունքում Հնդկաստանի երկու քաղաքացիներ վիրավորումներ են ստացել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

«Ագրեսիան զսպելու լավագույն ուղղությունը դեպի խաղաղություն շարժվելն է։ Կարծում եմ, Հայաստանի կառավարությունն արդեն արել է առավելագույնը՝ ցույց տալու իր հանձնառությունը եւ նվիրվածությունն այս գործընթացին, ինչը ակնհայտ է մեր միջազգային գործընկերների համար։ Մեր պահանջն ու կոչն է մեր միջազգային գործընկերներին, որպեսզի զսպի Ադրբեջանին եւ բերի կառուցողական դաշտ»,- հայտարարեց իշխող ուժը ներկայացնող պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930