Հունիսի 13-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների դեսպանների և մշտական ու լիազոր ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կազմակերպության անդամ պետությունների համար հետաքրքրություն ներկայացնող՝ միջազգային և տարածաշրջանային թեմաներին վերաբերող մի շարք հարցեր։
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ամրապնդման շուրջ։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն