Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզինի, դիզվառելիքի, շաքարավազի շուկաներում տեղի է ունեցել կենտրոնացվածության նվազում․ Բաբկեն Թունյանը թվեր ներկայացրեց

Հունիս 14,2023 13:51

Ազգային ժողովի նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրեց բենզինի եւ այլ շուկաներում մրցակցային իրավիճակը։

«Բենզինի շուկայում 2019 թվականին գործել է 5 սուբյեկտ, ամենախոշորն ունեցել է 48 տոկոս կշիռ։ 2021 թվականին գործել է 15 սուբյեկտ, ամենախոշորն ունեցել է 30 տոկոս կշիռ։ Այսինքն՝ տեղի է ունեցել կենտրոնացվածության նվազում։ Դիզվառելիքի շուկայում 2018 թվականին գործել է 6 սուբյեկտ, 2021 թվականին՝ 20 սուբյեկտ։ 2018 թվականին ամենախոշորն ունեցել է 46 տոկոս կշիռ, իսկ 2021 թվականին՝ 33 տոկոս։ Շաքարավազի շուկայում 2018 թվականին ամենախոշոր ընկերությունը եւ իր հետ փոխկապակցված եւս մեկ ընկերություն ունեցել են շուկայի 67 տոկոսը, իսկ 2019 թվականին՝ 49 տոկոսը։ Երկրորդ ամենախոշոր ընկերության կշիռը 15 տոկոսից բարձրացել է 30 տոկոս, մնացած ընկերությունների կշիռը 11 տոկոսից բարձրացել է 21 տոկոս»,- ասաց նա։

Թունյանն անդրադարձավ նաեւ պետական մարմինների դեմ գործերին։ 2018 թվականին գործ չի հարուցվել, իսկ 2019-2022 թվականների ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից 14 գործ է հարուցվել պետական մարմինների դեմ։ Հակամրցակցային համաձայնությունների գծով 2017-2018 թվականներին բացահայտումներ չեն եղել, իսկ 2019-2022 թվականներին ամեն տարի գրանցվել են հակամրցակցային բացահայտումներ։

«Երբ մենք ասում են՝ մենաշնորհ, այստեղ խոսքը միայն շուկայի ծավալի մասին չէ, խոսքը մուտքի խոչընդոտների մասին է։ Դու այսօր կարող է չկարողանաս մրցակցել շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների հետ, բայց որեւէ մեկը քո համար արհեստական խոչընդոտ չի ստեղծի։ Որեւէ մեկը չի կարող խոչընդոտել որեւէ մեկին՝ բիզնես անել»,- հավելեց Թունյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930