Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Մալերիուսի հետ հանդիպմանը Մանասյանն անդրադարձել է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումներին

Հունիս 14,2023 14:04

Անահիտ Մանասյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին‼

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Ստեֆան Մալերիուսին և Երևանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին։

Անահիտ Մանասյանը Ստեֆան Մալերիուսին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի ինստիտուտի կողմից իրականացվող գործունեությունը։ Անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փաստահավաք աշխատանքների արդյունքում արձանագրված խնդիրներին, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, մասնավորապես կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և երեխաների կրթություն ստանալու իրավունքների խախտման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հարցեր երեխաների, կանանց, հաշմանդամության ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, բռնության դեմ պայքարի ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթություններին, մասնավորապես ատելության խոսքի բացառման ուղղությամբ իրականացվող քայլերին և ծրագրերին։

Ստեֆան Մալերիուսն իր հերթին շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Պաշտպանի աշխատակազմի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Նա նաև տարածաշրջանային համագործակցության խորացման շրջանակում հայ-վրացական օմբուդսմանական հաստատությունների փոխգործակցությանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել։

Քննարկման ավարտին կողմերը ձևավորված համագործակցությունը շարունակելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930