Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ այցերի ընթացքում արձանագրված խնդիրները մնում են չլուծված. Արցախի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր

Հունիս 14,2023 13:24

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սույն թվականի հունիսի 12-ին հերթական չհայտարարված այցն են կատարել «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ՝ դիտարկելու պահվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմաններին, խնամքին և բուժմանը ծանոթանալու նպատակով աշխատակիցներն նաև առանձնազրույցներ են ունեցել հոգեթմրաբանական դիսպանսերի տնօրինության և պահվող անձանց հետ:

Այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին, նրանց ընդունելու և պահելու ռեժիմներին ու ընթացակարգերին, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ հաղորդակցության և մի շարք այլ իրավունքների իրացման հարցերին:

Հարկ է նշել, որ նախորդ այցերի ընթացքում արձանագրված շենքային անբարենպաստ պայմանների, այդ թվում՝ ժամանցի և տեսակցությունների սենյակների բացակայության խնդիրը դեռևս մնում է չլուծված:

Շրջայցի ընթացքում վերհանված խնդիրները Պաշտպանը ներկայացնելու է պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկմանը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930