Մայրաքաղաքի կենտրոնում` բլրի վրա է գտնվում Երևանի պատմական թաղամասերից Նորագյուղը: Տարիների ընթացքում տարածքը խիտ բնակեցվել է` իր հետ բերելով նաև ենթակառուցվածքային ու սոցիալական տարբեր խնդիրներ:
Հին Երևանի արհեստավորների թաղում՝ «Սիլաչի»-ում, Կիլիկիայում ևս բնակիչների հոգսերն ու խնդիրները տարբեր են:
Թաղամասեր այցելած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը բնակիչների ուղեկցությամբ տեղում է ծանոթացել խնդիրներին, լսել նրանց դիտարկումներն ու խոսել զարգացման հեռանկարներից:
Երևանի քաղաքապետարան