Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրսահմանային անթուղթ առևտրի, էլեկտրոնային գնումների վերաբերյալ հարցերը՝ ԱԳՆ և Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի համատեղ միջոցառման օրակարգում

Հունիս 14,2023 13:04

Հունիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) հետ համատեղ կայացավ «‎Impact of the international health crisis on legal infrastructure for trade»‎ խորագրով հիբրիդային միջոցառումը:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և հանձնաժողովի քարտուղար Աննա Ժուբան-Բրետը:

Հանդիմպանն Ա. Ժուբան-Բրետը ներկայացրել է երկրների համար «COVID-19» համավարակի շուրջ ուսումնասիրությունների գործիքակազմի փաստաթղթի նախագիծը:

Միջոցառմանը քննարկվել են միջազգային առևտրի համար «COVID-19» գլոբալ համաճարակի և այլ արտակարգ իրավիճակների հետևանքների հաղթահարման հետազոտական աշխատանքները, արձագանքման և կայունության վերաբերյալ օրենսդրական պրակտիկայի փոխանակման, մասնավորապես՝ անդրսահմանային անթուղթ առևտրի, ինչպես նաև էլեկտրոնային գնումների, բիզնեսի վերակազմակերպման, միջազգային փոխադրումների, ապրանքների միջազգային վաճառքի և վեճերի կարգավորման հարցերը:

Հանդիպմանն ինչպես ֆիզիկական ներկայությամբ, այնպես էլ հեռավար ձևաչափով ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք քննարկվող թեմաների վերաբերյալ կարճ զեկույցներով ներկայացրել են իրենց տեսլականները, դիրքորոշումները և մատնանշել համագործակցության նոր ուղղությունները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930