Լոռու մարզում նախօրեին տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել է Սպիտակ համայնքի Արեւաշող վարչական բնակավայրի բերքի մոտ 90 տոկոսը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Արեւաշողի վարչական ղեկավար Պերճ Պապիկյանը՝ նշելով, որ մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել տնամերձ հողատարածքները, պտուղ բանջարեղենն ու ցանքատարածությունները:
Վարչական ղեկավարի խոսքով` ստեղծվել է հանձնաժողով, ներկայացվելու է մարզպետարան՝ հնարավոր փոխհատուցման ակնկալիքով:
Կեսօրից հետո տեղացած կարկուտը ավելի շատ վնաս է պատճառել Սպիտակի տարածաշրջանի համայնքներին:
Կարդացեք նաև
Շենավան համայնում եւս տեղացած կարկուտը, ի տարբերություն Արեւաշողի, ավելի մանր է եղել, վնասներն էլ համեմատաբար փոքր են, Aravot.am-ի հետ զրույցում ասաց վարչական համայնքի ղեկավար Մխիթար Մխիթարյանը, նշելով, հիմնական վնասը նկատելի է դաշտերում` գարու եւ ցորենի ցանքատարածություններում:
Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լուսանկարները` բնակիչների ֆեյսբուքյան էջերից