«Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում ամերիկահայ ներդրումների հաշվին կառուցվող գործարանի մեքենաների և ենթակառուցվածքների վրա, ինտենսիվ կրակը շարունակվել է երեք ժամ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հրապարակելով վնասված մեքենաների ու ենթակառուցվածքների լուսանկարները:
«Սա աղաղակող պահվածք է, որը հակասում է խաղաղ գործընթացի ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին և ուժ չկիրառելու կամ նույնիսկ սպառնալու բոլոր պարտավորությունների կոպտագույն խախտում է: Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը և կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ պատժամիջոցները և ուղղակի կոչերը՝ զերծ մնալու նման ապակառուցողական մոտեցումից։
Միջազգային հանրության լռությունը կամ Ադրբեջանի դեմ հասցեական պատժիչ միջոցների բացակայությունը կարող է հանգեցնել նոր ագրեսիայի ժողովրդավարական Հայաստանի դեմ»,- շարունակել է Մարուքյանը։
Կարդացեք նաև
Azerbaijan opened fire at the vehicles and infrastructures of a plant being built in the sovereign territory of Armenia by a US-Armenian investment. Intensive fire continued for three hours. This is an outrageous behavior going against all efforts carried out towards the peace… pic.twitter.com/v9YXrlVHEQ
— Edmon Marukyan (@edmarukyan) June 13, 2023