Լրահոս
Օրվա լրահոսը

2018 թ.-ից հետո Ալեն Սիմոնյանի և կնոջ տարեկան եկամուտը կազմել է 130 միլիոն դրամ. 168 ժամ

Հունիս 14,2023 11:18

2018 թվականի իշխանափոխությունից հետո Ալեն Սիմոնյանը դարձավ Ազգային ժողովի պատգամավոր և հայտարարագրեց ընդամենը 560.000 դրամ աշխատավարձ, իսկ Սիմոնյանի ստացած տարեկան եկամուտը 2018 թվականին ներկայացրած հայտարարագրով կազմել է 14 միլիոն 560.000 դրամ։

Իշխանություն դառնալուց հետո՝ առաջին հայտարարագրի ներկայացումից ուղիղ 5 տարի անց, Ազգային ժողովի նախագահ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի տարեկան եկամուտը հասել է 70 միլիոն դրամի, կնոջ եկամուտը՝ 1.5-ից թռիչքաձև աճել է՝ հասնելով 60 միլիոն դրամի։

Եվ այսպես, ըստ 2023 թվականի մայիսին ներկայացրած հայտարարագրի՝ Ալեն Սիմոնյանը հայտարարագրել է տարեկան եկամուտ՝ 70 միլիոն 100.000 դրամի չափով։

Սիմոնյանը հայտարարագրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում 2019 թվականին գնված մեկ բնակարան՝ միանձնյա սեփականությամբ, և անհատական բնակելի տուն՝ դարձյալ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

53 միլիոն դրամի փոխառություն՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ում, դրամական միջոցները կազմել են 348,410.9, դրամ, 705.7 դոլար, 510,00 դրամ։

Սիմոնյանը հայտարարագրել է 24,065,000 դրամ կանխիկ գումար։

2018 թվականին 1.5 միլիոն դրամ տարեկան եկամուտ հայտարարագրած Մարիամ Ավագյանը 2023 թվականին հայտարարագրել է տարեկան եկամուտ՝ 68 միլիոն 548.000 դրամի չափով։

Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930